Общество и Армия
Международная сеть правозащитных организаций в поддержку призывников, военнослужащих и альтернативнослужащих: действия по обеспечению верховенства права
Общество и Армия

Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2013թ. ապրիլի 25-ին տեղի ունեցան "Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները" թեմայով խորհրդարանական լսումներ:

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը 30 ամիս է սահմանվել

 ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` այլընտրանքային ծառայությունը 35 ամսվա փոխարեն կկազմի 30 ամիս։
Օրինագծով նախատեսվում է հատուկ հանրապետական հանձնաժողով ձևավորել, որի կազմում կընդգրկվեն գործադիր մարմնի տարբեր մարմիների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովը առանձին կուսումնասիրի յուրաքանչյուր դեպքը և կորոշի, թե զորակոչվածներից ում կուղարկեն այլընտրանքային և ում` զինվորական ծառայության։

Հայտնում ենք մեր շահառուներին, որ Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո օրենքի հոդված 1-ը ընթերցվում է հետևյալ կերպ

 Հայտնում ենք մեր շահառուներին, որ Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո օրենքի հոդված 1-ը ընթերցվում է հետևյալ կերպ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Պաշտպանության նախարարի 20.10.2012թ. թիվ 1117 հրամանի համաձայն 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն ու բողոքները քննարկելու համար ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր երկուշաբթի և հին•շաբթի` ժամը 11:00-ից մինչև 15:00-ը` Մոսկովյան, 5 հասցեում:

Զինվորների մայրերի հանդիպում

"Զինվորների մայրերի հանդիպում" ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 22-ին կազմակերպվեց հանդիպում Ճամբարակի սահմանամերձ տարածաշրջանից զորակոչված զինվորների ծնողների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին ռազմական կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հնարավորությունները:

"Հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ" սեմինար

2012թ. հունիսի 8-ին "Հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ" սեմինար անցկացվեց Ստեփանավան քաղաքում: Սեմինարը վարում էին "Զինվորի Մայր" կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը և ծրագրի մասնակից Նելլի Մինասյանը: Այս անգամ սեմինարի մասնակիցներն էին Ստեփանավանում և շրջակա գյուղերում բնակվող զինվորների մայրերը: Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին դասախոսություն հանդուրժողական դաստիարակության վերաբերյալ, մասնակցեցին թեմատիկ խաղերին, քննարկեցին տարածաշրջանում տիրող իրավիճակի և հետագա համակեցության վերաբերյալ բազմաթիվ հարցեր:

Սարդարապատի հուշահամալիրում

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում անցկացված "Բաց նամակ Հարավային Կովկասում ապրող իմ ընկերոջը" մրցույթի հաղթողների հետ 2012թ. մայիսի 29-ին հանդուրժողականության "Բաց Դաս" անցկացվեց Սարդարապատի հուշահամալիրում: Երեխաները տեղեկատվություն ստացան մայիսյան հերոսամարտերի մանրամասների վերաբերյալ, ծաղիկներ դրեցին հուշարձանին և հենց համալիրում` թանգարանի մուտքի մոտ, քննարկեցին հանդուրժողական դրսևորումների հնարավորությունները հետկոնֆլիկտային իրադրություններում: Դասը վարում էր պատմաբան Ռուբեն Սարոյանը:

"Հայաստանի և Ադրբեջանի Զինվորների մայրերի հանդիպում" ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 18-ին հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ սեմինար անցկացվեց Դիլիջան քաղաքում:

"Հայաստանի և Ադրբեջանի Զինվորների մայրերի հանդիպում" ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 18-ին հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ սեմինար անցկացվեց Դիլիջան քաղաքում:
Սեմինարը վարում էին "Զինվորի Մայր" կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը և նույն ծրագրի շրջանակներւում Թբիլիսիում կայացած հանդուրժողականության գաղափարներին նվիրված սեմինարի մասնակից Նելլի Մինասյանը:

Հայտարարություն:

Հայտարարություն: Տեղեկացնում ենք Շիրակի մարզում բնակվող բոլոր զինվորների մայրերին, որ իրավական խորհրդատվության և աջակցության համար կարող եք դիմել "Զինվորի Մայր" կազմակերպության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանին` 077 513745 հեռախոսահամարով:

2012թ. ապրիլի 26-ին "Զինվորի Մայր" կազմակերպությանն առընթեր գործող կրթական կենտրոնի սաները ստացան առաջադրանք. հանդուրժողականության գաղափարների և տեսակետների մասին "Բաց Նամակ" գրել հարևան երկրներում բնակվող իրենց հասակակիցներին:

2012թ. ապրիլի 26-ին "Զինվորի Մայր" կազմակերպությանն առընթեր գործող կրթական կենտրոնի սաները ստացան առաջադրանք. հանդուրժողականության գաղափարների և տեսակետների մասին "Բաց Նամակ" գրել հարևան երկրներում բնակվող իրենց հասակակիցներին:
Նախաձեռնությունը դուր եկավ երիտասարդներին: Նամակները շատ բազմազան էին: Այդ նամակներից ներկայացնում ենք մի քանի մեջբերում:

Syndicate content